29.07.2024|
14:43
Երևանում ամառ ա։ Ես փոքրուց միշտ սիրել եմ Երևանի ամառը, շոգել եմ, բողոքել եմ շոգից, բայց հոգու խորքում միշտ սիրել եմ։ Ինձ ամռանն անընդհատ զով տեղեր էին ուղարկում՝ կազդուրվելու, իսկ ես կարոտում էի Երևանի շոգը։ Երևանի շոգն ուրիշ շոգերի նման չի։ Ես որտեղ ասես՝ եղել եմ, բայց Երևանի շոգի նման շոգ չեմ տեսել։